Սամվել Գրիգորյան
Պաշտոնական վեբ կայք
Սամվել Հովհաննեսի Գրիգորյանը հայ սովետական բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, հասարակական գործիչ Է։ Վեբ կայքը ստեղծվել է նրա թոռնուհու՝ Կարինե Ազատյանի մտահղացմամբ և ջանքերով՝ պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու տաղանդավոր գրողի ստեղծագործությունները։
Հոգիս եմ դրել իմ ամեն տողում,
Եվ շունչս խառնել շնչին իմ դարի,
Դե արի, թաղիր հատիկը հողում,
Մեկ է, գարնան հետ նա կդալարի։
Սամվել Գրիգորյան
ԳՐՈՂ
«Սամվել Գրիգորյան-բանաստեղծի կյանքը սովետահայ պոեզիայի սկզբնավորման, աճման ու զարգացման կենդանի պատմություն է։ Նա իր պոետական առաջին քայլերն արել է սովետական պետության արշալույսին ու աճել ու հասունացել է մեր հասարակարգի հզորացմանը զուգընթաց։»
Վլադիմիր Իսահակյան, «Սամվել Գրիգորյանի պոեզիան», Յազըչը հրատարակչություն, Բաքու, 1982, էջ 11
Ս․ Գրիգորյանի գրական վաստակի, նրա անցած ստեղծագործական ուղու և սովետահայ պոեզիայի զարգացմանը մատուցած ծառայությունների մասին գրել է գրականագետ Համո Ամիրխանյանը․
«․․․Եվ եթե այսօր Սամվել Գրիգորյանը ճանաչվում է որպես սովետահայ պոեզիայի զարգացման գործում իր արժանի բաժինը մտցրած բանաստեղծ, ապա նա դրան հասել է տևական, քրտնաջան աշխատանքով, տարեցտարի աղյուսը աղյուսի վրա դնելով՝ աստիճանաբար բարձրացրել է իր ստեղծագործական շենքը»
(Ս․ Գրիգորյան, «Ջինջ հորիզոններ» գրքի առաջաբան, Բաքու, 1955, էջ 3)։
Ս․ Գրիգորյանը հիմնականում քնարական բանաստեղծ է։
«Բազմազան է նրա պոեզիայի թեմատիկան․ հայրենիք և հայրենասիրություն, ժողովուրդրների բարեկամություն և ինտերնացիոնալիզմ, սոցիալիստական աշխատանք ու աշխատավոր մարդու փառաբանում, մարդը իր մտորումներով ու ապրումներով, մայրական սեր ու սիրած էակ։ Ինչի մասին էլ գրել է պոետը, միշտ ձգտել է քայլել կյանքին համընթաց։ Նրա ստեղծագործություններում պատկերված են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցող վիթխարի իրադարձությունները»։
«Նրա ստեղծագործությունները հագեցած են մեղմ քնարերգությամբ ու խոհականությամբ և միաժամանակ ունեն հասարակական հնչեղություն»։
Վ․ Իսահակյանը («Սամվել Գրիգորյանի պոեզիան», Յազըչը հրատարակչություն, Բաքու, 1982)
1953-ին Գրիգորյանը Երևանում, գրողների տանը, հանդիպել է Ավ․ Իսահակյանին։ Վարպետը կարդացել է նրա «Մոր սիրտը» ժողովածուն և հավանել։ Ապա կարդալով « Հայրենի լեռներ» բանաստեղծությունը՝ «Կապված եմ ձեզ հետ հազար կապերով, Ձուլված ձեր քարին, հողին ու ջրին» տողերը, շշնաջացել է․ «Լավ է, շատ լավ է, հող կա, քար կա, ջուր կա, — և դիմելով Գրիգորյանին ասել է՝ «Քո կաղնին ինձ շատ հուզեց (Ս․ Գրիգորյանի «Կաղնին» բանաստեղծության մասին էր – Կ․ Ա․) և ասեմ, թե ինչու․․․․» Իսահակյանը պատմեց Գյումրիում իրեն հարազատ մենավոր ծառի և նրա հետ կապված իր հույզերի մասին․․․ հետո՝ ամփոփեց․ «ապրած հուզմունք է, դրա համար էլ բանաստեղծությունդ հաջող է ստացվել»։ Անշուշտ, Վարպետի այս գնահատականը պատիվ է բերում Գրիգորյան- բանաստեղծին։
Գրականագետ Վ․ Մնացականյանը գրել է․ Գրիգորյանի «լավագույն բանաստեղծությունները հարուստ ասոցիացիաներ են առաջացնում, ստիպում ընթերցողին դուրս գալ ասվածի շրջանակներից, խորհել իր տեսածի ու ապրածի մասին»։
(«Գրական Ադրբեջան”, Բաքու, 1958, Նօ 2, էջ․99)։
«Ինչպես կյանքում, այնպես էլ արվեստի մեջ կան մարդիկ․ որոնք սիրում են քայլել ուրիշի ոտնահետքերով, երբեմն ներկայացնելով դրանք որպես իրենցը։ Ժամանակը միշտ էլ խստորեն է պատժում դրանց, պահելով միայն այն, ինչ նոր է, թարմ ու գեղեցիկ։ Սամվել Գրիգորյանը մեկն է այն բանաստեղծներից, որ ունի սեփական ոտնահետքեր, որոնք կեղծված չեն, և անհնարին է շփոթել ուրիշների հետ»։
(Վ․ Մնացականյան, «Գրական Ադրբեջան”, Բաքու, 1958, Նօ 2, էջ․96)
«Գրիգորյանը հայրենասեր է․ հայրենիքի սերը բարձր է ամեն ինչից։ Հայրենիքի սերը կենարար օդ է բանաստեղծի համար, նրանով է նա շնչում ու ապրում։ Բանաստեղծի համար հայրենիքն սկսվում է հարազատ ծննդավայրից՝ Շուշիքենդից (այժմ՝ Շոշ, Արցախ) և աստիճանաբար ընդարձակվելով դառնում է մի մեծ ու հզոր, հպարտ ու անպարտ երկիր։» «Սամվել Գրիգորյանի ստեղծագործություններում հայրենիքը, մայրը, սիրած աղջիկը հանդես են գալիս որպես կուռ ու միասնական մի ամբողջություն։»
«Սամվել Գրիգորյանը բանաստեղծական բարձր կուլտուրա ունեցող պոետ է։ Այդ են վկայում Ղարաբաղի բնությունը գովերգող նրա ստեղծագործությունները։»
Վլադիմիր Իսահակյան, «Սամվել Գրիգորյանի պոեզիան», Յազըչը հրատարակչություն, Բաքու, 1982
«Եթե ճիշտ է, որ բնությունը երկրորդ անգամ վերակենդանանում է գեղարվեստի մեջ, ապա Ս․ Գրիգորյանի մասին կարող ենք ասել՝ Ղարաբաղի բնությունը իր երկրորդ կյանքն է ստանում նրա պոեզիայում»
Ս․ Սողոմոնյան («Գրական Ադրբեջան”, Բաքու, 1964, Նօ 2, էջ․80)
«Ռուսական բանաստեղծ Ֆետը մի առիթով գրել է․ «Поэт – тот, кто в предмете видит то, что без его помощи другой не увидит»․ Ի պատիվ Գրիգորյանի ուզում ենք նշել, որ նա պատկանում է հենց Ֆետի նշած բանաստեղծների շարքին։ Բնության միջոցով Գրիգորյանը շնչավորում ու կյանքի է կոչում իրեն հուզող բազում ու բազում հարցեր։»
Վլադիմիր Իսահակյան, «Սամվել Գրիգորյանի պոեզիան», Յազըչը հրատարակչություն, Բաքու, 1982
Գրիգորյանը «ընդամենը երկու-երեք քառատողում բնության որևէ պատկեր կամ սիրո այս կամ այն պահը իմաստավորելու հետաքրքիր հնարքների է դիմում՝ չծանրաբեռնելով խոսքը»։
Ս․ Արզումանյան («Գրական թերթ”, Երևան, 18 մայիսի, 1962)։
«Սամվել Գրիգորյանի բանաստեղծությունները՝ գրված պարզ, հստակ լեզվով, լակոնիկ կերպով արտահայտող խորը մտքեր, վերապրած և էմոցիոնալ, սերտ կապված են Հայրենիքի կյանքին, սնվում են նրա բուն բնությունից, սարերից և գետերից, հողից և բուսականությունից»։
Կ. Տարիվերդիևա, «Մեծ բարեկամության երգիչը/ПЕВЕЦ ВЕЛИКОЙ ДРУЖБЫ, ռուս.»։ «Վիշկա»/«Вышка», մայիսի 15, 1987 թ., No112 (1791),։ газета ЦК КП Азербайджана
Բանաստեղծը գրել է նաև մեծ կտավի գործեր՝ բալադներ, պոեմներ, լեգենդներ։
Ստեղծագործությունների ժողովածուների ցանկը տես այստեղ․․․․
Ս․ Գրիգորյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները ամփոփվել են մի շարք ժողովածուներում՝ տես այստեղ․․․․։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուս անվանի բանաստեղծների կողմից՝ Վ․ Զվյագինցևայի, Ն․ Գրեբնևի, Պ․ Սորինի, և այլոց։
Ս․ Գրիգորյանը իր ուժերը փորձել է նաև դրամատուրգիայի բնագավառում։ Նա գրել է «Գայանե» պիեսը, որը ժամանակին բեմադրվել է Բաքվում, Կիրովաբադում, Ստեփանակերտում։
Ս․ Գրիգորյանը գրել է նաև բազմաթիվ ակնարկներ, հրապարակախոսական հոդվածներ, հուշագրություններ, մի շարք արժեքավոր հոդվածներ՝ պոեզիայի մասին։ «1974 թ․ հրատարակվել է բանաստեղծի «Նվիրական անուններ» հուշերի գրքույկը, որտեղ հեղինակը հյութեղ լեզվով մտերմիկ զրույց է վարում ընթերցողի հետ, պատմելով հայ, այնպես էլ ադրբեջանական գրականության ու արվեստի անվանի ներկայացուցիչների» հետ իր ունեցած բարեկամության ու հանդիպումների մասին (Ավ․ Իսահակյան, Ալ․ Շիրվանզադե, Հովհ․ Աբելյան, Հովհ․ Հովհաննիսյան, Ե․ Չարենց, Թ․ Հուրյանի, Ս․ Վուրղուն, Ջ․ Ջաբարլի, և այլք)։
«Գրական հեղինակություն էր և գրական շարժման ղեկավար»։ «Ասում են, բանաստեղծի կենսագրությունը պետք է որոնել նրա պոեզիայում։ Ճշմարիտ խոսք է։ Սամվել Գրիգորյանի կենսագրությունը հայրենիքին անմնացորդ նվիրվածության մեջ է, Ղարաբաղի հող ու ջրի սրբությունը հաստատող երգերի մեջ, մարդուն մեծարելու, մարդկայինով իր ներսն ու դուրսը չափելու մեջ»։
Վ. Մնացականյան, «Վերջին ճանապարհը»։ «Գրական թերթ», հունիսի 19, 1987 թ․, No 25 (2841)։ Հայաստանի գրողների միություն։ )
ՀԱՅ
Սամվել Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայ մշակույթի, գրականության ու արվեստի զարգացման գործում։
«Սամվել Գրիգորյանը կայուն համոզմունքների տեր պոետ է։ Նրա դիրքորոշումը երևույթներն ընտրելու և ներկայացնելու գործում, գնահատականները շրջապատի նկատմամբ մի ելակետ ունի՝ ժողովուրդի շահը», — գրում է պրոֆեսոր Ա․ Բաբայանը
(Սովետական գրականություն, Երևան, 1974, էջ 120)
«Սամվել Գրիգորյանի բանաստեղծություններում իշխում է այն գեղեցիկ գաղափարը, որ մարդ արարածի մարդկայնության չափանիշը բարիք գործելն է, ժողովուրդների կյանքով ապրելը, իր ժողովրդի ճակատագրով այրվելը»
Ա․ Բաբայան, «Գրական թերթ», 15 հուլիսի, 1966
«Ժողովրդի շահի մասին մտածող, նրա ճակատագրով մտահոգվող և նրան երջանկացնելու ցանկությամբ ապրող բանաստեղծը չի կարող չմտահոգվել նաև ազգերի միջև եղբայրության և բարեկամության կապերը ավելի ամրապնդելու պրոբլեմով։ Բանաստեղծներն ու քննադատներն իրավացիորեն նրան անվանել են ժողովուրդների բարեկամության անխոնջ երգիչ։»
Վլադիմիր Իսահակյան, «Սամվել Գրիգորյանի պոեզիան», Յազըչը հրատարակչություն, Բաքու, 1982
Լինելով ժողովուրդների բարեկամության երգիչ, Սամվել Գրիգորյանը իր գլխավոր առաքելությունը, այնուամենայնիվ, տեսնում էր, նախ և առաջ՝ Ադրբեջանում հայապահպան գործունեության մեջ։
Որպես պոետ՝ նա ստեղծագործում էր հայերեն, աճեցնում էր երիտասարդ հայ պոետների, արձակագիրների։ 1943 թվականից նա Ադրբեջանի գրողների միության հայկական սեկցիայի քարտուղարն էր, իսկ 1967 թ.-ից՝ նախագահում էր նշված ստորաբաժանումը։ Հաճախակի հանդիպումներ էր կազմակերպում, ելույթ ունենում Ադրբեջանում հայ համայնքի առջև, նամանավանդ՝ իր հայրենի Ղարաբաղում, աշակերտների առջև՝ հայկական դպրոցներում։
Որպես խմբագիր՝ նա իր դիրքն էր օգտագործել Ադրբեջանի մի շարք գրողների հետ միասին Ադրբեջանում հայերեն լեզվով գրական ամսագրի հրատարակման համար, ջանք չէր խնայում այս ամսագիրը պահպանելու, զարգացնելու գործում, քաջ գիտակցելով հայոց լեզվի բացարձակ դերը հայապահպանության ասպարեզում։ Այդ առումով «Գրական Ադրբեջան» գրական հանդեսը, որի գլխավոր խմբագիրն էր Ս․ Գրիգորյանը, անկասկած, Ադրբեջանում այն օջախներից մեկն էր, որը հայ համայնքին հայոց լեզվով խոսելու, գրելու, կարդալու, տպագրվելու հնարավորություն էր տալիս։
Որպես հասարակական գործիչ՝ Ս․ Գրիգորյանը օգտագործել է ցանկացած հնարավորություն հայերենը Ադրբեջանում լսելի, հայերին հասանելի լինելու համար։ Նա աշխատել է Ադրբեջանի ԽՍՀ-ի Մինիստրների Խորհրդի Ռադիոկոմիտեում, ղեկավարել է տեղական ռադիոթողարկումների բաժինը, եղել է հայերեն լեզվով թողարկումների խմբագիրը, հրավիրել է անվանի հայերի ռադիոհաղորդումներում մասնակցելու՝ Հովհ․ Աբելյանին, Վ․ Փափազյանին, և այլոց։
Նա ղեկավարել, խմբագրել և վարել է հայերեն լեզվով Ադրբեջանի հեռուստատեսությամբ երբեմնի հեռարձագվող հաղորդումները։ Բազմիցս հրավիրվել և ելույթ է ունեցել նաև Երևանի հեռուստատեսային հաղորդումներում, մասնավորապես՝ «Գրողի ամբիոն» /<<Трибуна писателя>> հաղորդման ժամանակ։
Տարիներ շարունակ լինելով դեպուտատ՝ Բաքվի քաղաքային սովետի, հետո՝ Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի և Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության անդամ, Սամվել Գրիգորյանը լուծել է իր ընտրողների բազմաթիվ սոցիալական խնդիրներ, իրականացրել իրենց խնդրանքները։ Դրա մասին են վկայում անթիվ շնորհակալական նամակները, ստացած իր ընտրողներից, ներառյալ շատ և շատ հայերի։
Ս․ Գրիգորյանը պատրաստել է Ադրբեջանում երիտասարդ հայ բանաստեղծներին ու գրողներին, որոնց ստեղծագործությունները տպագրում էր իր ղեկավարած «Գրական Ադրբեջան» հանդեսում, ձայնը հնչեցնում Ադրբեջանի ռադիոյով և հեռուստատեսությամբ հայերեն լեզվով թողարկվող ծրագրերում։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս․ Գրիգորյանը նաև հասարակական անխոնջ գործիչ էր։ Նա հինգ անգամ ընտրվել էր Բաքվի քաղաքային սովետի դեպուտատ, վեց անգամ՝ Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, իսկ 9-րդ նստաշրջանին ընտրվել էր Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության անդամ։
Սովետական կառավարությունը բարձր էր գնահատել բանաստեղծ ու հասարակական գործիչ Սամվել Գրիգորյանի ծառայությունները։ Նրան շնորհվել են բազմաթիվ կոչումներ, շքանշաններ, մեդալներ, պատվոգրեր։ տես այստեղ․․․․
Նա աշխատել է Ադրբեջանի ԽՍՀ-ի Մինիստրների Խորհրդի Ռադիոկոմիտեում, ղեկավարել է տեղական ռադիոթողարկումների բաժինը, եղել է հայերեն լեզվով թողարկումների խմբագիրը։
1939 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։
1943 թվականից՝ Ադրբեջանի գրողների միության հայկական սեկցիայի քարտուղարն էր, իսկ 1967 թ.-ից՝ նախագահում էր նշված ստորաբաժանումը։
Սամվել Գրիգորյանը ղեկավարել, խմբագրել և վարել է հայերեն լեզվով Ադրբեջանի հեռուստատեսությամբ երբեմնի հեռարձագվող հաղորդումները։
ԽՄԲԱԳԻՐ
Սամվել Գրիգորյանը ավելի քան քսան տարի խմբագրել և հրապարակել է «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական երկամսյա հանդեսը։ Ադրբեջանի շատ բանաստեղծներ ու գրողներ, արձակագիրներ ու քննադատներ իրենց ստեղծագործական նվաճումներով ինչ-որ չափով պարտական են այդ ամսագրին։ Հիրավի, ամսագրի շուրջը համախմբելով օժտված երիտասարդների, Սամվել Գրիգորյանը աճեցրել է այնպիսի բանաստեղծների ու գրողների, որոնք այսօր որոշակի ճանաչում ունեն ոչ միայն Ադրբեջանում ու Հայաստանում, այլև մյուս հանրապետություններում։
<<․․․многие молодые литераторы, как Владимир Абрамян, Левон Адян, Максим Ованесян и другие, обязаны своим творческим рождением С. Григоряну. Взыскательный, строгий и в то же время очень доброжелательный редактор не только журнала, но и первых и последующих книг многих армянских писателей, живущих и работающих в Азербайджане, он многое делает для роста и развития молодых поэтических дарований.>>
С. Каспаров, <<Самвел Григорян>>, Язычы, Баку, 1982
Ամսագրում տպագրվում էին հիմնականում Ադրբեջանում և Հայաստանում ապրող և ստեղծագործող հայ գրողների ստեղծագործությունները; սակայն, նաև այլ ազգի բանաստեղծների և արձակագիրների հայերեն թարգմանություններն էին տպագրվում; Հատուկ առիթներով ամսագրի ամբողջ համարը նվիրվում էր հայ պոէտներին, գրողներին, ինչպես, օրինակ՝ այս ստորև բերված հրատարակությունը՝ Հովհաննես Թումանյանի հոբելյանին։
ԹԱՐԳՄԱՆԻՉ
Սամվել Գրիգորյանը մեծ ավանդ ունի նաև թարգմանչական բնագավառում։ Նա թարգմանել է Պուշկինից, Լերմոնտովից, Շևչենկոյից, Ռայնիսից, Մեժելայտիսից, Համզատովից և այլ բանաստեղծներից։ Բայց ամենից շատ և ամենից լավ Գրիգորյանը թարգմանել է ադրբեջանական գրականությունից. սկսած Նիզամուց, Ֆիզուլուց, Վագիֆից, Աշուղ Ալեսկերից, Վուրղունից մինչև ժամանակակից ադրբեջանական պոեզիայի ամենակրտսեր ներկայացուցիչը։ Գրիգորյանը այս բանաստեղծների ստեղծագործությունները ներկայացրել է հայ ընթերցողին՝ վարպետ թարգմանությամբ։ Գրիգորյան- բանաստեղծը հրատարակել է «Հարազատների աշխարհում» (1964 թ․) ժողովածուն, որտեղ տեղ են գտել Ադրբեջանի դասական շատ բանաստեղծների ստեղծագործությունները։
Այս բնագավառում Գրիգորյանի կյանքի գործն է եղել մի այլ կլասիկի՝ Միրզա Ալեքպեր Սաբիրի ստեղծագործությունների և ադրբեջանական ժողովրդական բանահյուսական ժառանգության՝ բայաթիների, անզուգական թարգմանությունը։ Սաբիրի ստեղծագործությունների անվանի բանաստեղծի թարգմանությամբ երկու անգամ հրատարակվել են Երևանում։
«Однажды Самвел Аванесович рассказал, как он изучал персидский алфавит (Сабир написал все свои стихи на этом алфавите), каких это стоило огромных трудностей. Именно поэтому Сабир в переводе Самвела Григоряна не утратил ничего из оригинала.»
Нариман Гасанзаде, Слово о народном поэте
«Стихи великого поэта-демократа были переведены с таким блеском, с таким мастерством, что Акпер Ереванлы в одной из своих книжек указал: «Кажется, будто Сабир сам написал их по-армянски».
С. Каспаров, <<Самвел Григорян>>, Язычы, Баку, 1982
Մոտ 1000 բայաթի է թարգմանել բանաստեղծը, «իրեն հատուկ փայլով ու հմտությամբ, թարգմանչական մաքրությամբ և անձեռնամխելիությամբ խնամքով պահպանելով դրանց անգին հոգևոր ու գեղագիտական հարստությունը։»
С. Каспаров, <<Самвел Григорян>>, Язычы, Баку, 1982
<<Когда-то Ованес Туманян писал Валерию Брюсову, что даже о хорошем переводе поэтического произведения говорят, что это роза под стеклом. <<Роза видна, но аромата ее не чувствуешь. Сколько нужно искусства, умения, чтобы перевод не только передал своеобразную форму подлинника, но и его неповторимый аромат. И вместе с тем – сколько любви!>>
Эти слова великого национального поэта Армении невольно вспоминаешь, читая переводы Самвела Григоряна. >>
С. Каспаров, <<Самвел Григорян>>, Язычы, Баку, 1982
Ս․ Գրիգորյանի թարգմանչական արհեստը ժամանակին բարձր է գնահատել նաև Վարպետը՝ Ավետիք Իսահակայանը։
ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐ
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան 27․04․1967
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան 26․04․1977
«Պատվո նշան» շքանշան 25․02․1946
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան 26․04․1977
Ժողովուրդների բարեկամություն շքանշան 21․04․1987
1970թ.՝ Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ: Ադրբեջանի ժողովրդական գրող/բանաստեղծ 26․11․1984
Աշխատանքային գերազանցության համար մեդալ 09․06․1959